Եղանակը Դիլիջանում
05.09.2010
Գիշերը +13 Ցերեկը +33
Մեր հասցեն

Աբովյան 46, Դիլիջան

Հեռ.: + 374 94 420 965
+ 374 91 411 766
+ 374 026 807 857

Մեր մասին


Դարավանդ հյուրատունը տեղակայված է Դիլիջանում` Ջուխտակներ եկեղեցու ճանապարհին:

Հենց մուտքից յուրաքանչյուրի համար պարզ է դառնում, որ այս հյուրատունը պատահական անցորդների հանգրվան չէ: Այստեղ մի տեսակ ամեն ինչ այլ է: Դու գալիս ես, բարևում սեփականատերերին, ինչպես, ասենք` հարզատներիդ, թիկնում նախընտրածդ անկյունում, իսկ քիչ անց, մոռացած ճանապարհին ունեցած գլխացավդ և հոգնածությունդ, վազում բակ` բուխարու համար փայտ բերելու...

ՙԴարավանդի՚ յուրահատկություն նրանում է, որ ամբողջ հյուրատունը կառուցված է փայտից, ուր գերիշխում են հնաոճ իրերն ու փայտից պատրաստված ամենատարբեր աքսեսուարները: Այստեղ ամեն ինչ այնքան ներդաշնակ է, որ աչքդ չես կարողանում կտրել ո’չ բուխարին շրջապատող եղջյուրներից, ո’չ հնաոճ դանակներից ու թրերից, ո’չ անցյալ մի քանի դարերին տանտիրուհիներին այդքան ահրաժեշտ սխտոր ծեծելու համար նախատեսված հատուկ երկաթյան տարաներից...